
Ինչպես նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը

Շաբաթական երկու բուռ ընկույզը կարող է սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը նազեցնել գրեթե մեկ քառորդով: Այդ մասին գրել է Daily Mail-ը՝ վկայակոչելով Հարվարդի համալսարանի գիտնականներին:
200 հազար մարդու շրջանում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ բոլոր տեսակի ընկույզներն օգնում են կանխելու մահվան ամենատարածված պատճառը: Սննդի մեջ շաբաթական երկու կամ ավելի անգամ նուշ, պնդուկ, պիստակ, նշտի կամ այլ ընկույզներ գորածածողները համապատասխանաբար 23 եւ 15 տոկոսով ավելի քիչ են ենթակա սիրտ-անոթային հիվանդությունների:
Նույն քանակությամբ գտնընկույզը, որն իրականում ընկույզ չէ, սիրտ-անոթային հիվանդությունների վտանգները նվազեցրել է համապատասխանաբար 15 եւ 13 տոկոսով:
Շաբաթական եւ ավելի հաճախ մի բուռ (հունական) ընկույզի գործածումը հիվանդությունների վտանգները նվազեցրել է համապատասխանաբար 21 եւ 19 տոկոսով:
Ընկույզներում օգտակար հատկություններ են գտել դրանցում հակաօքսիդիչների, սպիտակուցների, սննդարար նյութերի, միներալների եւ սննդային թելքերի պարունակության շնորհիվ: Բացի սիրտ-անոթային հիվանդություններից, ընկույզները կանխում են նաեւ այլ հիվանդություններ, այդ թվում՝ քաղցկեղը, շաքարախտը, շնչուղիների հիվանդությունները եւ դեմենցիան (ձեռքբերովի թուլամտությունը): «Մեր հետազոտությունը հավաստեց սննդաբաժնում տարբեր տեսակի ընկույզներ ներառելու հանձնարարականները՝ խրոնիկական հիվանդությունների վտանգը նվազեցնելու համար»,- հայտարարել է հետազոտության առաջատար հեղինակ, սննդագետ Մարթա Գուաշ Ֆեռեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: