Բաժիններ՝

Համացանցում հայտնվել է մորմի և կրետի կատաղի գոտեմարտի տեսագրությունը

Արեւադարձային կրետը հարձակվել է մորմի վրա, որը չափերով կրկնակի գերազանցում է նրան: Տեսագրությունը հրապարակված է YouTube-ում։ Ինչպես ցուցադրված է կադրերում, մորմային ճուռակը մի քանի անգամ խայթել է սարդին:

Մորմն ինքը նախ փորձել է դիմադրել ախոյանին, բայց վերջին հաշվով դանդաղել է եւ տանուլ տվել մարտը: Մորմային ճուռակները սարդեր են որսում: Դրանք կաթվածահար են անում զոհին եւ ձվադրում նրա մեջ: Երբ կրետի թրթուրը ձվից դուրս է գալիս, մոտավորապես մեկ ամսվա ընթացքում դեռ սնվում է կենդանի սարդով, նախքան չափահաս միջատ դառնալը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

https://www.youtube.com/watch?v=7YXNHTdKTMs

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930