Բիլ Գեյթսը հող է գնել «խելացի» քաղաքի համար
Microsoft-ի հիմնադիրներից մեկը եւ մոլորակի ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը, 80 միլիոն դոլար է ներդրել Արիզոնայի նահանգում հող գնելու համար: Ինչպես հաղորդել է Sky News-ը, այնտեղ պլանավորում են կառուցել Բելմոնտ «խելացի» քաղաքը։
Ենթադրվում է, որ այդ տարածքը կզբաղեցվի առեւտրական հրապարակներով եւ գրասենյակային շենքերով, ինչպես նաեւ բնակելի կառուցապատումներով եւ ուսումնական հաստատաություններով: Նաեւ Բելմոնտը կստանա առաջավոր հաղորդակցական եւ ենթակառուցվածքային հանգույցներ, որոնք թույլ կտան ծավալել մեծ արագության թվային ցանցեր, տվյալների մշակման կենտրոններ եւ լոգիստիկ ավտոմատ հանգույցներ: Շինարարության ժամկետներն առայժմ որոշված չեն:
Այս պահին Գեյթսի կարողությունը գնահատվում է 87,5 միլիարդ դոլար: