Գրիզմանը կցանկանար խաղալ Նեյմարի և Մբապեի հետ նույն թիմում
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կցանկանար, որպեսզի հարձակման գծում իր հետ միասին գործեին ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարը և Կիլիան Մբապեն:
Վերջին ժամանակները մամուլում բազմաթիվ շշուկներ են պտտվում Գրիզմանի ապագայի մասին: Տեղեկություն կար, որ «Ատլետիկոն» վերջապես համաձայնել է վաճառել իր առաջատարին, իսկ բոլորից շատ նրանով հետաքրքրվում է «Բարսելոնան»: Սակայն Գրիզմանն ինքը դեմ չէ խաղալ Նեյմարի և Մբապեի հետ, որոնք խաղում են ՊՍԺ-ում:
«Երազո՞ւմ եմ արդյոք այնպիսի կապի մասին, ինչպիսին է Մբապե-Գրիզման-Նեյմարը: Այո, իհարկե, ինչո՞ւ ոչ»,- ասել է Անտուանը: Հնարավոր է՝ այսպիսի պատասխանից հետ փարիզյան ակումբն ակտիվացնի իր հետաքրքրությունը ֆրանսիացի հարձակվողի նկատմամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը