
«Մանչեսթեր Յունայթեդը» կվաճառի Մարուան Ֆելաինիին, որպեսզի տեղ ազատի «Շախտյորի» ֆուտբոլիստ Ֆրեդի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հանձնարարել է Ժոզե Մոուրինիոյին վաճառել մի քանի ֆուտբոլիստների, եթե նա ցանկանում է ուժեղացնել թիմը: Պորտուգալացու առաջին զոհերից մեկը կդառնա Մարուան Ֆելաինին:
Ըստ Metro-ի տեղեկության՝ «կարմիր սատանաները» պայմանավորվել են «Բեշիքթաշի» հետ՝ բելգիացի կիսապաշտպանի թուրքական ակումբ տեղափոխվելու վերաբերյալ: Գործարքը տեղի կունենա արդեն հունվարին և մանկունյանցիներին կբերի 9 մլն եվրո:
Սպասվում է, որ Ֆելաինիի տեղ «Մանչեսթեր Յունայթեդը» կգնի «Շախտյորի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին: Ֆելաինիից բացի, «Մանչեսթեր Յունայթեդը» պլանավորում է վաճառել նաև Լյուկ Շոուին: 11 տուրերից հետո Մոուրինիոյի թիմը գրավում է 2-րդ տեղն ԱՊԼ-ում՝ հետ մնալով առաջատար «Մանչեսթեր Սիթիից» 8 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը