
«Ես շատ զայրացած էի, երբ Լիոնել Մեսսին խփեց իմ գոլային ռեկորդն Արգենտինայի հավաքականում». Գաբրիել Բատիստուտա

Բայց Բատիգոլան հզոր սփոփանք ունի: Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Գաբրիել Բատիստուտան չի թաքցնում, որ ռմբարկուական ռեկորդի կորուստն իրեն խիստ վրդովեցրել է:
«Արդյո՞ք ես զայրացա, երբ Մեսսին խփեց իմ ռեկորդը: Այո, մի փոքր: Նույնիսկ ոչ մի փոքր, այլ շատ խիստ: Դա իմ տիտղոսն էր: Մարդիկ ամբողջ աշխարհում ասում էին. «Նա լավագույն ռմբարկուն է Արգենտինայի հավաքականի պատմության մեջ»։ Ըստ իս՝ ես 54 գնդակ եմ խփել կամ մոտ այդքան: Իսկ Լիոնելն արդեն ավելի շատ է խփել և դեռ երկու անգամ ավելի կխփի: Իմ առավելությունը նրանում է, որ ինձանից առաջ է անցել միայն այլմոլորակայինը»,- Բատիստուտային է մեջբերում Mundo Deportivo-ն:
Լեոն խփեց Բատիգոլայի ռեկորդը 2016թ. հունիսին: Նոյեմբերի 12-ին Մեսսին խփեց 7 գնդակ ավելի Բատիստուտայից (61-54), բայց Մեսսին անցկացրել է նաև ավելի շատ խաղեր հավաքականի կազմում (123-77):
Պատրաստեց Անի Գաբուզյանը