Բաժիններ՝

«Բարսելոնայի» պլանները. ձմռանը գնել Կոուտինիոյին, ամռանը՝ Գրիզմանին

«Բարսելոնան» մտադիր է էականորեն ուժեղանալ: Մոտակա երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ «Բարսելոնան» մտադիր է կատարել մեկական հնչեղ ձեռքբերումներ: Արդեն հունվարին կատալոնացիները կփորձեն մինչև վերջ սեղմել «Լիվերպուլին», որպեսզի գնեն Ֆիլիպե Կոուտինիոյին: Իսկ 2018թ. ամռանը «կապտանռնագույնների» ղեկավարությունը կանի ամեն հնարավոր բան, որպեսզի ստորագրի Անտուան Գրիզմանին:

Ամռանը Կոուտինիոյի տեղափոխության հետ կապված պատմությունն այդպես էլ չավարտվեց: «Բարսելոնայում» հաղորդում են, որ «Լիվերպուլը» ֆուտբոլիստի համար պահանջել է 200 մլն եվրո, ինչին կատալոնացիները չեն գնացել, բայց հույս ունեն, որ հունվարին մերսիսայդյան ակումբը, այնուամենայնիվ, կհամաձայնի վաճառել բրազիլացուն 150 մլն եվրոյով:

Հուլիսի 1-ին Գրիզմանի հրաժարագինը հավասար կլինի 100 մլն եվրոյի, և «Բարսելոնան» պատրաստ կլինի վճարել այդ գումարը ֆրանսիացու համար անկախ այն բանից՝ կստացվի՞ արդյոք ձեռք բերել Ֆիլիպե Կոուտինիոյին: Ենթադրվում է, որ Գրիզմանի համար «Բարսելոնայի» հետ կմրցակցեն «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս