
ՊՍԺ-ն պլանավորում է հեռացնել Ունայի Էմերիին արդեն ձմռանը

Փարիզեցիներն ուզում են, որքան հնարավոր է՝ շուտ ազատվել թիմի ներկայիս մարզիչ Ունայի Էմերիից:
Էմերիի դիրքերը խիստ երերացին դեռ նախորդ մրցաշրջանում, երբ ՊՍԺ-ն խայտառակ պարտություն կրեց «Բարսելոնայից» «Քամփ Նոու» մարզադաշտում 1:6 հաշվով և զիջեց չեմպիոնական տիտղոսը «Մոնակոյին»: Չնայած ձախողված մրցաշրջանին, Էմերին պահպանեց իր պաշտոնը, բայց նոր մրցաշրջանում ի հայտ եկան նոր պրոբլեմներ՝ կապված իսպանացի մասնագետի հետ:
Ինչպես հաղորդում է Yahoo Sport-ը, ՊՍԺ-ի ղեկավարությունը դժգոհ է ֆուտբոլիստների հետ Էմերիի կոնֆլիկտներից, այդ իսկ պատճառով պլանավորում է հեռացնել մարզչին արդեն հունվարին: Ըստ աղբյուրի տեղեկության՝ փարիզեցիներն ուզում են կնքել կարճաժամկետ պայմանագիր կես տարով այլ մասնագետի հետ, իսկ արդեն ամռանը հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը