
«Կցանկանայի վերադառնալ «Ռեալ», բայց միայն «Չելսիի» հետ ամեն ինչ հաղթելուց հետո». Ալվարո Մորատա

«Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան չի բացառում Մադրիդի «Ռեալ» վերադառնալու հնարավորությունը:
Իսպանական AS պարբերականին տված հարցազրույցում «Ռեալի» նախկին հարձակվող Ալվարո Մորատան մեկնաբանել է մադրիդյան ակումբ վերադառնալու հնարավորությունը:
«Իհարկե, ես կցանկանայի վերադառնալ «Ռեալ»: Բայց դա կարող է տեղի ունենալ միայն այն բանից հետո, երբ ես ամեն ինչ կհաղթեմ «Չելսիի» հետ և իմ հետքը կթողնեմ այս ակումբում:
Շատ դժվար է մերժել «Ռեալին», երբ դու ակումբի երկրպագուն ես հանդիսանում: Ազնվորեն ասած, չեմ կարծում, որ դա ինչ-որ ժամանակ կկատարվի, բայց չեմ ուզում ժամանակից շուտ գուշակել: Հիմա ես դրա մասին չեմ մտածում, ինձ ամեն ինչ դուր է գալիս Լոնդոնում»,- ասել է Մորատան:
«Խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալի» դե՞մ: Իհարկե ես կուզենայի դա: Եվ որպեսզի մենք հաղթեինք: Հուսով եմ, որ մենք չենք հանդիպի ընթացքում, բայց ես պատրաստ կլինեմ նրանց հետ հանդիպմանը եզրափակչում»,- Մորատայի խոսքերն է մեջբերում AS-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը