Բաժիններ՝

Քնում եք առանց դիմահարդարումը մաքրելո՞ւ. 7 տհաճ բան, որ սպասվում է ձեզ

Fabiosa.com-ը գրում է, որ, եթե սովոր եք քնել առանց դիմահարդարումը մաքրելու, ձեզ տհաճ անակնկալներ են սպասվում։

Կարող եք վարակվել։ Կոսմետիկ միջոցների շերտը հրաշալի միջավայր է բակտերիաների բազմացման համար։ Երբ քնած ժամանակ դիպչում եք բարձի մակերեսին, վնասում եք դրա արտաքին շերտը՝ մաշկը խոցելի դարձնելով վարակների համար։

Առավոտյան մաշկը գունատ կլինի ու ոչ թարմ։ Կոսմետիկ միջոցները փակում են ծակոտիները։ Եթե երկար ժամանակ չլվանաք դեմքը քնելուց առաջ, ինչպես նաև չարաշահեք մաշկի մաքրումն ու պլիլինգները, մաշկը կկորցնի իր առաձգականությունն ու առողջ գույնը։

Կարող են առաջանալ բշտիկներ։ Կոսմետիկայի հետ միասին՝ դեմքին մնում են մաշկի մահացած բջիջներն ու կեղտը։ Արդյունքում՝ դեմքին առաջանում են բշտիկներ, գրգռվածություն։

Եթե մաշկին արդեն իսկ առկա են բշտիկներ, կոսմետիկան կարող է վատացնել վիճակը։ Եթե մաշկը հակված է յուղոտության և ակնեի, քնելն առանց դիմահարդարումը մաքրելու՝ կրկնակի սպառնալիք է ձեզ համար, քանի որ կարող է գրգռել բորբոքային պրոցեսը։

Կկեղտոտեք սպիտակեղենը։ Չլվացած կոսմետիկան կուտակվում է բարձի մակերեսին։ Դա ոչ միայն արագացնում է սպիտակեղենի կեղտոտումը, այլև մաշկի գրգռում առաջացնում։

Կնճիռների քանակը կավելանա։ Մաշկի ճարպի ու կոսմետիկայի մնացորդների  խառնվելու արդյունքում առաջանում է միջավայր, որը բարենպաստ է տարբեր միկրոօրգանիզմների բազմացման համար։ Մաշկի հետ երկար ժամանակ շփվելու արդյունքում դրա պաշտպանական կարողությունները նկատելիորեն թուլանում են։ Դա կարող է հանգեցնել քրոնիկ բորբոքման և մաշկի տեսքի վատացման, որպես հետևանք՝ կնճիռների առաջացման։

Կարող է վատացնել ալերգիայի վիճակը։ Ցանկացած կոսմետիկ միջոց քիմիական նյութեր է պարունակում։ Բարեխիղճ արտադրողները սովորաբար ձգտում են նվազագույնի հասցնել ալերգիայի առաջացման հավանականությունը, բայց կոսմետիկայի երկարաժամկետ շփումը մաշկի հետ կարող է մեծացնել քիմիական միջոցների ազդեցությունը մաշկին։ Եթե պարբերաբար չմաքրեք դիմահարդարումը, կմեծանա ալերգիայի հավանականությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս