
Ռամոսը ցանկանում է Նեյմարին տեսնել Մադրիդում

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է այն շշուկների մասին, որ ՊՍԺ-ի ֆոտբոլիստ Նեյմարը կարող է տեղափոխվել Արքայական ակումբ:
Ռամոսը ոչ հերքել, և ոչ էլ հաստատել է այս խոսակցությունները: Ֆուտբոլիստը նշել է, որ դա մեծ պատիվ կլինի իրենց համար, քանի որ ինքն ուզում է, որ իրենց թիմում խաղան միայն լավագույնները, իսկ Նեյմարն այսօր լավագույններից մեկն է:
Բացի այդ, Ռամոսը նշել է, որ ՊՍԺ-ից Նեյմարի տրանսֆերն իրականացնելը կլինի ավելի հեշտ, քան կատալոնական «Բարսելոնայից»:
Հիշեցնենք, որ ըստ ֆրանսիական և իսպանական մամուլի՝ Նեյմարը խնդիրներ ունի ՊՍԺ-ի մարզչական անձնակազմի հետ և փոշմանել է իր տեղափոխության համար: Նեյմարը ցանկանում է վերադառնալ Իսպանիա. եթե ոչ՝ կատալոնական ակումբ, ապա՝ գուցե մադրիդյան «Ռեալ»:
Սիրարփի Աղաբաբյան