«Ես չէի ցանկանա, որպեսզի Իբրան խաղար իմ դեմ նույնիսկ 40 տարեկանում և կոտրված ոտքով». Դանիելե դե Ռոսսի
Իտալիայի հավաքականի առաջատարը պատմել է այն մասին, թե ինչ սպասել Շվեդիայի և Իտալիայի երկխաղային հակամարտությունից: Դանիելե դե Ռոսսին մեկնաբանել է մոտակա խաղերը Իտալիայի և Շվեդայի միջև ԱԱ-208-ի մասնակցության իրավունքի համար: Մասնավորապես, նա արտահայտվել է Զլատան Իբրահիմովիչի բացակայության մասին. հարձակվողն ավարտել է կարիերան հավաքականում Եվրո-2016-ից հետո:
«Նույնիսկ 40 տարեկանում և կոտրած ոտքով ես չէի ցանկանա, որպեսզի Իբրան դուրս գար իմ դեմ: Նա կարող էր առավելություն լինել, և լավ է, որ նա չի լինելու մեր դեմ խաղում: Իբրայի բացակայությունն առավելություն է բոլոր նրանց համար, ովքեր պետք է նրան դեմ խաղային: Սակայն շվեդ մյուս ֆուտբոլիստներն էլ նոր տղաներ չեն: Մենք նրանց գիտենք: Ոմանք խաղում են Իտալիայում, մյուսները հանդես են գալիս եվրոպական այլ լիգաներում: Նրանք նորեկներ չեն:
«Սան Սիրոյում» անշլագ կլինի: Դա կլինի մեծագույն հակամարտություն: Մենք պետք է հաղթենք այդ խաղը: Մենք ուժեղ ենք: Հնարավոր է՝ մենք Շվեդիայից լավն ենք, բայց մի փոքր վախ կա»,- դե Ռոսսիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Շվեդիայի և Իտալիայի միջև առաջին խաղը տեղի կունենա նոյեմբերի 10-ին: Պատասխան խաղն Իտալիայում տեղի կունենա նոյեմբերի 13-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը