
«Ռեալը» չի պատրաստվում վաճառել Գարեթ Բեյլին

Իսկ հիշո՞ւմ եք՝ կար այդպիսի մի շատ ուժեղ ֆուտբոլիստ: Նրա անունը, կարծես թե, Գարեթ Բեյլ էր: «Ռեալում» հավատում են Գարեթ Բեյլին: Ինչպես հաղորդում է Marca-ն, մադրիդյան ակումբի ներկայացուցիչները սպասում են նրա նախկին խաղամակարդակի վերադարձին:
Ըստ աղբյուրի տեղեկության՝ մադրիդյան ակումբում ոչ ոք չի դիտարկում ֆուտբոլիստի տեղափոխությունը այլ ակումբ: 28-ամյա վալիացին գիտի, որ կարող է հույս դնել «Ռեալի» կողմից լիակատար աջակցության վրա:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում Գարեթ Բեյլը Լա Լիգայում անցկացրած 5 խաղերում դարձել է 2 գոլի և 1 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը