ՆԱՏՕ-ն Աֆղանստանում իր ուժերի թվաքանակը կհասցնի 16 հազարի
ՆԱՏՕ-ի երկրները որոշում են ընդունել Աֆղանստանում իրենց անձնակազմի թվաքանակը առաջիկա ամիսներին 13-ից ավելացնել մինչեւ 16 հազար: Այդ մասին նոյեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով ռազմաքաղաքական դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդակցության արդյունքները։
«27 երկրները նաեւ որոշում են ընդունել առաջիկա ամիսներին ավելացնել զինծառայողների թվաքանակը: Ուստի աջակցման առաքելության թվաքանակը 13 հազարից կավելանա մինչեւ 16 հազար»,-ասել է նա: Ստոլտենբերգը նաեւ հավելել է, որ դաշինքը Աֆղանստանի բանակի ֆինանսավորումը կշարունակի առնվազն մինչեւ 2020 թվականը»:
Նրա խոսքով՝ Աֆղանստանն այսօր ՆԱՏՕ-ի ներկայության կարիքն ունի, իսկ դաշինքի առաքելությունն ուղղված է այն բանին, որ «աֆղանցիներն ամբողջությամբ ստանձնեն սեփական անվտանգության պատասխանատվությունը»:
Նոյեմբերի 7-ին Ստոլտենբերգը դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպման նախաշեմին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն 2018 թվականին կընդլայնի Աֆղանստանում իր առաքելության թվաքանակը: Բացի այդ, նրա խոսքով՝ Հյուսիսատլանյան դաշինքի ամերիկացի դաշնակիցները պարտավորություն են ստանձնել տարեկան 1 մլրդ դոլար հատկացնել աֆղանական բանակի եւ անվտանգության ուժերի ֆինանսավորման համար: Այսպիսով, օժանդակության ընդհանուր ծավալը գնահատվում է 5 մլրդ դոլար, հաղորդելէ ՏԱՍՍ-ը: