Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում միլիարդատերերը փորձում են փողերը դուրս բերել երկրից. Bloomberg

Սաուդյան Արաբիայի միլիոնատերերն ու միլիարդատերերը երկրից իրենց միջոցները դուրս բերելու հնարավորություններ են փնտրում՝ երկյուղելով բացասական հետեւանքներից կոռուպցիոն հետաքննությունների շրջանակում: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ:

Աղբյուրների խոսքով՝ երկրի ամենահարուստ մարդիկ բանակցություններ են վարում բանկերի, ակտիվների կառավարման մենեջերների եւ խորհրդատուների հետ՝ նպատակ ունենալով դրամական միջոցները եւ իրացվելի ակտիվները դուրս բերել Սաուդյան Արաբիայից ու հարեւան երկրներից այն երկյուղների պատճառով, որ դրանք կարող են սառեցվել: Բացի այդ, նրանք անհանգստացած են, որ կոռուպցիայի գործի շրջանակներում երկրում նոր ձերբակալություններ կկատարվեն:

Նոյեմբերի 5-ին Սաուդյան Արաբիայի Կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագույն կոմիտեն՝ գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի գլխավորությամբ, կարգադրել է ձերբակալել շուրջ 40 ազդեցիկ անձանց, այդ թվում՝ թագավորական ընտանիքի անդամների, նախարարների, զինվորականների ու ձեռնարկատերերի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930