
ՄԽ համանախագահները ծրագրում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են մինչև տարվա վերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Նման շփումները ծրագրված են հոկտեմբերի 16-ի Ժնևյան գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Հանդիպում ծրագրվում է: Երբ լինեն հստակ ժամկետներ, երբ ուրվագծվի հանդիպումը, մենք այդ մասին կտեղեկացնենք»,- ասաց Զախարովան:
Նա հավելեց նաև, որ արցախյան հիմնախնդրի թեմայով տարբեր ձևաչափերում շփումները բացառված չեն, դրանք մշակման փուլում են: