
ԵՄ-ի ղեկավարներն սպասում են, որ Մեյի կառավարությունը հրաժարական կտա մինչև տարեվերջ. Times

Եվրոպական միության ղեկավարներն սպասում են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի գլխավորած կառավարությունը հրաժարական կտա մինչեւ տարեվերջ:
Այդ մասին հայտնել է The Times թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ: Նրա տվյալներով՝ Բրյուսելում զգուշանում են, որ Մեյի կառավարության անկայունությունը կարող է հանգեցնել վարչապետի փոխարինման կամ վարաժամկետ խորհրդարանական ընտրությունների, որոնց արդյունքներով իշխանության կգա ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը:
«Քաղաքական ղեկավարության հետ կապված լուրջ դժվարություններ կան Միացյալ Թագավորությունում, որն ավելի ու ավելի թուլանում: Մեծ Բրիտանիան շատ թույլ է, Թերեզա Մեյի անկայունությունը խիստ բարդացնում է Brdxit-ի շուրջ բանակցությունները»,-հրատարակությունը մեջբերում է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը:
Բրյուսելում, հաշվի առնելով ստեղծված իրադրությունը, քննարկում են Brexit-ի իրականացման բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ առանց դրա պայմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելու, ինչպես նաեւ այդ որոշման վերանայումը Մեծ Բրիտանիայում հնարավոր նոր ընտրություններից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: