
Չինաստանը և Ալյասկան 43 մլրդ դոլարի համաձայնագիր են ստորագրել ԲԳՀ-նախագծերի վերաբերյալ

Չինաստանի երեք պետական կորպորացիաներ նոյեմբերի 9-ին համաձայնագիր են ստորագրել Ալյասկայի եւ Alasca Gasline Development (AGDC) ընկերության հետ ԱՄՆ-ի նահանգի տարածքում 43 միլիարդ դոլարի բնական գազի հեղուկացման նախագծերի իրականացման վերաբերյալ։
Չինական կողմից համաձայնագրին մասնակցում են China Petrochemical Corp. (Sinopec)-ը, China Investment Corp. (CIC) պետական հիմնադրամը եւ Bank of China-ն, ասված է Ալյասկայի կառավարության հաղորդագրության մեջ: Փաստաթուղթն ստորագրվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփ՝ Չինաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում:
Ալյասկայի կառավարության գնահատումների համաձայն՝ չինական ընկերությունների հետ գազին վերաբերող համաձայնությունները ժամանակի ընթացքում թույլ կտան Ասիայի երկրների հետ հարաբերություններում ԱՄՆ-ի առեւտրական պակասուրդը կրճատել տարեկան 10 միլիարդ դոլարով: 2016 թվականին միայն Չինաստանի հետ պակասուրդը կազմել է 347 միլիարդ դոլար: Բացի դրանից, համաձայնագիրը թույլ կտա մինչեւ 12 հազար աշխատատեղ ստեղծել ԱՄՆ-ում օբյեկտների շինարարության շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: