
Պլանշետների ու բջջային հեռախոսների արտադրությունը կտրուկ նվազել է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում հունվար-սեպտեմբեր ամիսներին արտադրվել է 55 պլանշետ: 2016 թվականին նույն ժամանակահատվածում արտադրվել է 1 585 հատ: Արտադրության ծավալը նվազել է 96,5%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Համաձայն ԱՎԾ-ի՝ ինը ամիսների ընթացքում արտադրվել է 330 բջջային հեռախոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 68,4%-ով: Նախորդ տարի թիվը հասել է 1 045-ի: Համակարգիչների արտադրության ծավալները եւս կրճատվել են 36%-ով: 2016 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին արտադրվել է 714 հատ համակարգիչ, իսկ 2017-ին՝ 457: Նշենք, որ պլանշետների արտադրությունը սկսվել է նախորդ տարվա հունիսից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: