
Մոուրինիոն դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունից

Պուրտուգալացին իր ոճում է: ՊՍԺ-ն հետաքրքրվել է Մոուրինիոյին նշանակելու հնարավորությամբ և արդեն կոնտակտի մեջ է մտել նրա գործակալ Ժորժե Մենդեշի հետ: Ինչպես հաղորդում է Sky Sports-ի լրագրող Թոմ ՄաքԴերմոթը, պորտուգալացի մարզիչը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության գործողություններից:
Մոուրինիոն դժգոհ է, որ ակումբը երկար ժամանակ չէր կարողանում իրականացնել Նեմանյա Մատիչի տրանսֆերը և այդպես էլ ամռանը չստորագրեց 4-րդ ֆուտբոլիստին:
Մոուրինիոյի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Մանկունյանցիները 11-րդ տուրից հետ 23 միավորով երկրորդն են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը