
Ռոնալդուի պայմանագրի ավարտից հետո «Ռեալն» ուզում է գնել Նեյմարին

Բայց դա շուտ տեղի չի ունենա: «Ռեալի» ղեկավարությունն ուզում է գնել Նեյմարին 2021 թվականին՝ Ռոնալդուի պայմանագրի ավարտից հետո, կամ ավելի շուտ:
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն հանդիպել է Նեյմարի հոր հետ և կոնտակտի մեջ է մտել ֆուտբոլիստի գործակալ Վագներ Ռիբեյրոյի հետ:
Բրազիլացի հարձակվողը գոհ է պայմաններից ՊՍԺ-ում, բայց հետագայում կարող է համաձայնել տեղափոխվել «Ռեալ»: Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ գործում է մինչև 2022 թվականը: Փարիզեցիներն ամռանը բրազիլացուն գնեցին «Բարսելոնայից»՝ ռեկորդային 222 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը