Բաժիններ՝

Ռոնալդուն գրազ է եկել թիմակիցների հետ, որ կդառնա Իսպանիայի լավագույն ռմբարկուն

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գրազ է եկել թիմակիցների հետ, որ կդառնա իսպանական Լա լիգայի 2017-2018 թվականների մրցաշրջանի լավագույն ռմբարկուն:

Ըստ իսպանական մամուլի՝ Ռոնալդուն գրազ է եկել մադրիդյան ակումբի ավագների հետ: Ըստ վարկածների՝ այդ ավագներն են Սերխիո Ռամոսը և Ռոնալդուի մտերիմ ընկեր Մարսելոն:

Իսպանական մամուլը գրում է նաև, որ Ռոնալդուն այս միջոցով փորձում է մոտիվացնել իրեն, քանի որ այս մրցաշրջանի 11 խաղերում նա ընդամենը 1 գոլ է խփել: Այս ցուցանիշով Ռոնալդուն զիջում է Լիոնել Մեսսիին 11 գոլով: Ըստ աղբյուրների՝ գրազի շահույթը կփոխանցվի բարեգործությանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս