
Գիտնականներն ահազանգում են երեխաների մահացության դեմ պատվաստանյութի անհրաժեշտության մասին

B խմբի ստրեպտոկոկուս տեսակի բակտերիան կարող է փոխանցվել դեռևս չծնված երեխային հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ նորածնին: Եթե այն չբուժել, ապա կարող են գրանցվել ծանր հետևանքներ:
Տարեկան 410 հազար դեպքերից գրանցվում է նորածինների 147 հազար մահվացության դեպքեր:
«Այս տվյալներն ամբողջական չեն, քանի որ ասիական մայրցամաքի B խմբի հիվանդության կամ պտուղի վարակման մասին տվյալները սահմանափակ են»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասում է պրոֆեսոր Ջոյ Լոնը Լոնդոնի բժշկության և հիգիենայի դպրոցից:
B խմբի ստրեպտոկոկուս տեսակի բակտերիայի տարածվածությունը կազմում է 11 տոկոս Ասիայում և 35 տոկոս Կարիբյան ավազանում:
ԱՄՆ-ում ևս այս վարակի թիվը համեմատաբար բարձր է: Երեխաների մահացության թիվը սակայն կապված է հասանելի բուժումից:
Առնվազն 60 երկրներ ունեն հատուկ քաղաքականություն՝ հղիության ընթացքում հակաբիոտիկներ օգտագործելու մասին, սակայն Աֆրիկայում առողջապահական համակարգին հասանելի չէ B խմբի ստրեպտոկոկուս տեսակի վարակի բացահայտումն ու բուժումը:
«Մեր հրապարակած նոր հետազոտությունը հստակ մատնանշում է B խմբի ստրեպտոկոկուս տեսակի վարակի դեմ պատվաստանյութի ստեղծման կարևորությունը: Պետք է աշխատենք այն հասանելի դարձնել այս երկրներին»,- ասում է պրոֆեսոր Լոն:
Այս պահին զարգացման փուլում են 4 պատվաստանյութեր, սակայն դրանցից ոչ մեկը չի ստանա համապատասխան լիցենզավորում մոտակա 5 տարիների ընթացքում: Նախքան այդ, ըստ բժիշկների, B խմբի ստրեպտոկոկուս տեսակի վիրուսի դեմ պայքարելու համար կշարունակվեն օգտագործվել հակաբիոտիկներ: