Բաժիններ՝

Հայտնի է նորագույն iPhone X-ի ինքնարժեքը

TechInsights վերլուծական գործակալության մասնագետները հաշվել են iPhone X-ի բաղադրատարրերի արժեքը եւ բացահայտել նորագույն գաջեթի «իրական գնացուցակը»: Այդ մասին հայտնել է MacRumors պորտալը:

Անշրջանակ դիսփլեյը փորձագետները գնահատել են 65 դոլար, ինչն զգալի չափով թանկ է iPhone 8-ի էկրանից: Պողպատե շրջանակով կորպուսի վրա Կուպերտինոյում ծախսում են 36 դոլար, իսկ սարքի «միջուկը» Apple-ի վրա նստում է 247 պայմանական միավոր: iPhone X-ի հանրագումարային ինքնարժեքը, վերլուծաբանների կարծիքով, չպետք է գերազանցի 357 դոլարը:

iPhone X-ը վաճառքում հայտնվել է նոյեմբերի 3-ին: Դրա կրտսեր մոդելն ԱՄՆ-ի բնակիչներին հասանելի է 999 դոլար գնով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս