Բաժիններ՝

«Բարսելոնա»-«Սևիլիա». Խաղից առաջ

Կատալոնիան շարունակում է մնալ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: Մինչև երկիրն անհաջող փորձեր է անում անկախանալու համար, Կատալոնիայի գլխավոր թիմը՝ «Բարսելոնան», գերվստահ գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: Այս անգամ կատալոնացիների հյուրն է «Սևիլիան»:

Կատալոնացիները հաղթել են 10 խաղից 9-ում: Թվում էր, թե Նեյմարի և Լուիս Էնրիկեի հեռանալուց հետո ամեն ինչ շատ վատ է լինելու, սակայն Վալվերդեն զարմացնում է բոլորին: Այս մրցաշրջանի սկզբում փայլում է կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսին: Կատալոնական ակումբը հիմա այն թիմը չէ, որ ջախջախում է բոլոր թիմերին՝ 90 րոպեների ընթացքում նրանց շնչելու հնարավորություն չտալով, սակայն նրանք հաղթում են և խաղում են որակյալ ֆուտբոլ:

Այս խաղից առաջ կատալոնացիները կորուստներ ունեն. երկար ժամանակով կբացակայի Անդրե Գոմեշը՝ գրեթե 5 շաբաթ, ինչպես նաև Սերխիո Ռոբերտոն՝ 2 շաբաթ:

«Սևիլիան» վերջին 5 խաղերում վաստակել է ընդամենը 6 միավոր: Թիմի գլխավոր մարզիչ Էդուարդե Բերիսոն դեռ փնտրում է այն ֆուտբոլիստին, ով կարող է առաջ տանել թիմին: «Կամպ Նոու»-ում միավորներ վաստակելը բարդ կլինի, սակայն, ըստ իսպանական մամուլի՝ անդալուզյան թիմն ամեն ինչ կանի ոչ-ոքի խաղալու համար:

Հետաքրքիր փաստեր (Լա լիգա)

• «Բարսելոնան» հաղթել է տնային վերջին 17 խաղերում
• «Բարսելոնան» վերջին 17 տնային խաղերում խփել է նվազագույնը 2 գոլ։

Թիմերի լավագույն ֆուտբոլիստներն այս տարի՝ ըստ Whoscored-ի՝

«Բարսելոնա»

Լիոնել Մեսսի՝ 8.9, Լուսի Սուարես՝ 7.5, Սերջի Ռոբերտո՝ 7.5

«Սևիլիա»

Սերխիո Էսկուդերո՝ 7.2, Կլեմենտ Լենգլետ՝ 7.1, Գանսո՝ 7.0

Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս