«Ես հարգում եմ Մոուրինիոյի աշխատանքը, նա պետք է հարգի իմը». Անտոնիո Կոնտե
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ԱՊԼ-ի 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք խաղից առաջ արտահայտվել է մանկունյանցիների մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ իր հարաբերությունների կապակցությամբ:
«Հարաբերությունները մարզիչների միջև կարևոր չեն: Մենք պետք է հարգենք մյուս մարզչի աշխատանքը: Ինձ դուր չի գալիս խոսել այդ իրավիճակի մասին: Նա իմ հակառակորդն է, իսկ ես նրա հակառակորդն եմ: Խաղից հետո ամեն ինչ մնում է այդպես: Ես հարգում եմ նրա աշխատանքը, նա պետք է հարգի իմը: Սրանով կավարտեմ»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը