«Վենգերը կարող է հանգիստ լինել. «Մանչեսթեր Սիթին» չի պատրաստվում կրկնել նրա ռեկորդը». Պեպ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Արսենալի» հետ կայանալիք խաղի նախօրեին հաղորդել է, որ իր թիմը նպատակ չունի կրկնել 2003-2004թթ. մրցաշրջանի Արսեն Վենգերի ռեկորդը, երբ «զինագործներն» ավարտեցին մրցաշրջանն առանց որևէ պարտության:
«Վենգերը կարող է հանգիստ լինել: Այդ ռեկորդը պատկանում է իրեն, իսկ «Մանչեսթեր Սիթին» չի պատրաստվում կրկնել այն: Այդ «Արսենալն» ուներ փառահեղ և ֆանտաստիկ թիմ: Մենք չենք ուզում խփել նրա ռեկորդը, բայց ուզում ենք լավ հանդես գալ և կիրակի հաղթել «Արսենալին»»,- Գվարդիոլային է մեջբերում ESPN FC-ն:
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության 10 տուրերից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ ակտիվում ունենալով 9 հաղթանակ և 1 ոչ-ոքի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը