Բաժիններ՝

««Մանչեսթեր Սիթին» լավ մարզավիճակում է, բայց տեսեք, թե ինչ էին վերջերս խոսում «Ռեալի» մասին». Վենգեր

«Արսենալի» մարզիչը շատ լավատեսորեն է տրամադրված: «Անցկացվել են ընդամենը 10 հանդիպումներ, իսկ առջևում դեռ 28 խաղ կա: «Մանչեսթեր Սիթին» լավ մարզավիճակում է, բայց տեսեք «Ռեալին» և այն ամենին, ինչ խոսում էին նրանց մասին մի քանի շաբաթ առաջ: Դա ցույց կտա ձեզ, թե ինչպես է ֆուտբոլում ամեն ինչ փոխվում»,- ասել է Վենգերը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Տոտենհեմի» հետ անցկացրած 2 խաղերում «Ռեալը» վաստակեց ընդամենը 1 միավոր՝ այդ ընթացքում պարտվելով նաև «Ժիրոնային» Լա Լիգայում:

«Մանչեսթեր Սիթին» հաղթել է Չեմպիոնների լիգայի բոլոր 4 խաղերը և գլխավորում է ԱՊԼ-ն՝ 30 հնարավորից հավաքելով 28 միավոր: Նոյեմբերի 5-ին «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» կհանդիպեն «Էթիհադում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս