ՏՄՊՊՀ-ն արդյունավետ չի համարում կոնյակի շուկայում գնային քաղաքականությանը միջամտելը
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կոնյակի շուկայում գնային քաղաքականությանը միջամտելն ու սահմանափակումներ կիրառելն արդյունավետ չի համարում։ Տավուշցի տնտեսվարողի հարցին ի պատասխան՝ հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։ Մասնավորապես տնտեսվարողը հետաքրքրվում էր՝ «հնարավոր չէ Հայաստանից կոնյակ արտահանողների համար սահմանել գնային քաղաքականություն, որպեսզի հայկական կոնյակը Ռուսաստանի խանութներում ավելի էժան չլինի, քան Դաղստանի, Ադրբեջանի արտադրության կոնյակները, որոնք հայկական կոնյակին անգամ մրցակից չեն»։
«Շուկայական տնտեսության պայմաններում գնային քաղաքականությունը պետք է լինի ազատ ու հավասար մրցակցային հնարավորություններ ապահովող։ Պարզապես պետական համապատասխան մարմինները պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնեն, որ շուկայում չլինեն այնպիսի կոնյակներ, որոնք իրենց որակական հատկանիշներով ավելի ցածր պահանջներ ունենան, քան իրական կոնյակները»,- ասել է Արտակ Շաբոյանը։