Բաժիններ՝

««Տոտենհեմը» կարողացավ խփել «Լիվերպուլին» և «Ռեալին», բայց ոչ՝ մեզ». Ժոզե Մոուրինիո

Ժոզեն մրցակցի ֆոնի վրա գնահատել է իր ֆուտբոլիստներին: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն արձագանքել է «Տոտենհեմի» վերջին խաղերի արդյունքների կապակցությամբ:

««Տոտենհեմը» 4:1 հաղթեց «Լիվերպուլին», և 3:1՝ «Ռեալին», բայց չխփեց մեզ: Այնպես որ, իմ ֆուտբոլիստներն արժանի են մի փոքր հարգանքի»,- հայտարարել է պորտուգալացին:

«Մանչեսթեր Յունայթեդն» իսկապես բաց չի թողել գնդակ «Տոտենհեմից» և նույնիսկ հաղթեց ԱՊԼ-ի 10-րդ տուրում 1:0 հաշվով: Մանկունյանցիները գրավում են 2-րդ տեղն ԱՊԼ-ում և հաղթել են 4 խաղ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս