Խորոված խոզի մսից՝ սև հաղարջով
Եթե Ձեզ ձանձրացրել են միատիպ խորովածները, խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել խորովածի այս անսովոր բաղադրատոմսի, ավելի ճիշտ՝ մարինադի վրա: Տվյալ բաղադրատոմսում խոզի մսից խորովածը պետք է պատրաստել սև հաղարջով:
Հաղարջը բավականին թթու հատապտուղ է, դրա համար այն լավ փափկեցնում է միսը և խորովածին տալիս է պիկանտ և անկրկնելի համ:
Բաղադրիչներ
1. Խոզի միս – 2 կգ
2. Աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի
3. Սև հաղարջ – 150 գ
4. Սոխ – 200 գ
Պատրաստման եղանակը
1. Խոզի միսը մաքրել, լվանալ, կտրատել մոտ 4×4 սմ չափի կտորների:
2. Միսը շարել թասի մեջ, ավելացնել օղակաձև կտրատված սոխը:
3. Մսին ավելացնել աղ և սև պղպեղ, հաղարջի լվացված հատիկներ: Ձեռքով լավ խառնել այնպես, որպեսզի հատապտուղը չճզմվի:
4. Միսը ծածկել կափարիչով և 1 գիշեր դնել սառնարանը:
5. Խորովածը պատրաստել շամփուրներով՝ մանղալի վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը