
Ինչ խորհուրդ է տվել Արսեն Վենգերն Անգլիայի հավաքականի մարզչին

Լոնդոնյան «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատասխանել է Ջեք Ուիլշերին Անգլիայի ազգային հավաքական հրավիրելու հնարավորության մասին հարցին:
«Անձամբ ես կարծում եմ, որ նա պատրաստ է: Վերջին շաբաթների ընթացքում Ջեքը շատ լավ մարզավիճակ է ձեռք բերել և զգալիորեն բարելավվել է: Նա պատրաստ է խաղալ ցանկացած մրցաշարում: Ես կոչ կանեի Գարեթ Սաութգեյթին՝ Ջեքին հրավիրել Անգլիայի հավաքական:
Ես անձամբ կարծում եմ, որ Ջեքը լավ մարզավիճակում է, և ես չգիտեմ՝ ինչպե՞ս կարելի է նման մարզավիճակ ունեցող Ուիլշերին չհրավիրել հավաքական»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Sky sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը