Բաժիններ՝

«Սահմանամերձ գյուղերը դատարկվում են». Նաիրա Զոհրաբյան

«Համայնքներում պատկերը տխուր է, եթե հիմա ես փորձեմ խնդիրները թվարկել, մենք, ձեզ հետ միասին, այստեղից դուրս չենք գա՝ սոցիալական ծայրահեղ վիճակ, գյուղացին չի կարողանում իր բերքն իրացնել, միջհամայնքային ճանապարհներն էլ՝ Չեռնենկոյի ժամանակի ճանապարհներ, լուսավորության բացակայություն»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին:

Ն. Զոհրաբյանի խոսքով՝ սահմանամերձ գյուղերը դատարկվում են, հատկապես այն գյուղերը, որոնք ունեն սահմանապահ գյուղի կարգավիճակ. «Մենք ասում էինք՝ եկեք կրակի բերան ապրող մարդկանց նպաստի շեմն իջեցնենք, որ մարդիկ մնան այդ գյուղերում: Մերժեցին՝ ասելով, որ կգնան, այդ գյուղերում կգրանցվեն նպաստի համար, կգան՝ Երևանում կապրեն: Ես այդքան վատ կարծիքի չեմ մեր հայրենակիցների մասին»:

Ի պատասխան՝ Դ. Լոքյանն ասաց, որ առաջարկը կընդունի, բայց պետք է քննարկել՝ արդյո՞ք դա ճիշտ լուծումն է. «Ենթադրենք՝ Կոթիում բալն իջեցրեցինք, դրանով մենք այդ խնդիրը լուծո՞ւմ ենք: Այն, ինչ ասում եք, ամեն ինչից ես տեղյակ եմ: Գոնե սահմանամերձ համայնքների մեծ մասում լուսավորություն կա: Ես ուրիշ առաջարկ կանեմ՝ քննարկենք սահմանամերձ համայնքներում այլ ծրագրային օժանդակության խնդիրը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս