
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Ֆաբրեգասով, «Չելսին» ցանկանում է պահպանել նրան

«Չելսիի» կիսապաշտպան Ֆրանչեսկ Ֆաբրեգասի ապագան դեռ անհայտ է: Ֆուտբոլիստին, ում պայմանագրի ժամկետը «Չելսիի» հետ լրանում է 2019թ. ամռանը, ցանկանում են ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդը» և անձամբ մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն:
Լոնդոնցիները ցանկանում են պահպանել կիսապաշտպանին և պատրաստ են երկարաձգել նրա հետ պայմանագիրը: «Չելսին» սովորաբար 30 տարեկանից մեծ ֆուտբոլիստների հետ պայմանագիրը երկարաձգում է մեկ մրցաշրջանով, բայց իսպանացի ֆուտբոլիստը ցանկանում է երկամյա պայմանագիր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը