Բաժիններ՝

Apple-ն սկսել է նոր սարքեր մշակել առանց Qualcomm-ի արտադրության բաղադրիչների

Apple-ը մշակում է iPhone-ի եւ iPad-ի նոր մոդելներ՝ առանց ամերիկյան Qualcomm չիպմեյքերի արտադրության դետալների օգտագործման, մոդելեր, որոնք դուրս կգան հաջորդ տարի: Այդ մասին գրել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Երկու ընկերությունները կատաղի դատավեճ են սկսել. Apple-ը Qualcomm-ին մեղադրում է շուկայի մենաշնորհացման եւ իր մշակած տեխնոլոգիաների, որոնք ընկած են արդի կապի համակարգերի հիմքում, օգտագործման համար թույլատրագրային վճարումների գումարների բարձրացման մեջ: Որպես հետեւանք, Apple-ը հրաժարվել է վճարել թույլատրագրային տուրքերը, ինչի համար Qualcomm-ը պահանջներ է առաջադրել Apple-ին արտոնագրային իրավունքների խախտման կապակցությամբ:

Աղբյուրների խոսքով՝ դատական քննության պատճառով Qualcomm-ը հրաժարվել է Apple-ին տրամադրել այն ծրագրային ապահովումը, որն անհրաժեշտ է iPhone-ի եւ iPad-ի նախատիպերում անհաղորդալար կապի համար նրա միկրոչիպերի թեստավորման նպատակով: Դրանից հետո Apple-ը որոշել է անցնել Intel-ի եւ, հնարավոր է, MediaTek-ի չիպերին:

Macquarie Capital հետազոտական ընկերության գնահատումների համաձայն՝ անցյալ տարի Qualcomm-ն Apple-ին վաճառել է շուրջ 3,2 միլիարդ դոլար գումարի միկրոչիպեր անհաղորդալար կապի համար, ինչը կազմում է ընկերության միկրոչիպերի բոլոր վաճառքների մոտավորապես 20 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս