Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Բենֆիկա». Կհանե՞ն մանկունյանցիները բոլոր հարցերը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Բենֆիկային»: Հաղթելով այս խաղում՝ մանչեսթերյան ակումբը կարող է լուծել բոլոր հարցերը և դուրս գալ փլեյ-օֆֆ:

«Մանչեսթեր Յունայթեդ»

Մանչեսթերյան ակումբը վաստակել է մաքսիմալ միավորներ և գլխավորում է A խումբը:

Չեմպիոնների լիգայում «Յունայթեդը» հաղթել է բոլոր մրցակիցներին, իսկ Անգլիայի Պրեմիեր լիգայում պարտվել է միայն  «Մանչեսթեր Սիթիին»:

Կարդացեք նաև

Մանչեսթերյան ակումբում վնասվածք ունեն չորս ֆուտբոլիստ՝ Զլատան Իբրահիմովիչը, Պոլ Պոգբան, Մարկոս Ռոխոն և Մարուան Մարսիալը:

«Բենֆիկա»

Պորտուգալական ակումբը խմբի վերջին հորիզոնականում է: Ակումբն իր ակտիվում ունի 3 խաղ և 3 պարտություն, 1 խփած և 8 բաց թողած գոլ:

Պորտուգալիայի առաջնությունում ակումբը երրորդն է և առաջատարներին զիջում է 3 և 5 միավորով:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում որակազրկման պատճառով չի խաղա Լուիզաոն, իսկ Դուգլասի և Ժարդելի մասնակցությունը հարցականի տակ է:

Կանխատեսում

Բուքմեյքերները վստահ են, որ անգլիական ակումբը կհաղթի՝ առանց որևէ խնդրի:

Մանչեսթերցիներին անհրաժեշտ է վաստակել 3 միավոր և դուրս գալ փլեյ-օֆֆ, որպեսզի մինչև փլեյ-օֆֆի մեկնարկն ամբողջ ուշադրությունը կենտրոնացնի ներքին առաջնության վրա:

Լիսաբոնը ներկայացնող ակումբին ևս շատ է պետք  հաղթանակը, քանի որ հակառակ դեպքում նրանք խմբային փուլն առանց միավորների ավարտելու վտանգի տակ են:

Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս