«Գրիգոր Նարեկացի» Բ/Կ-ում քաղաքացին հայհոյել է, խոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը և կոտրել հիվանդասենյակի ու ճաշարանի դռների ապակիները
Հոկտեմբերի 29-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Գրիգոր Նարեկացի» Բ/Կ-ում մի քաղաքացի ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանում է բժշկի հետ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.50-ին, նշված Բ/Կ-ում, վիճաբանության ժամանակ, 1986 թ. ծնված Էդգար Յ.-ն գլխով հարվածել է բժշկի դեմքին՝ պատճառելով վնասվածքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ հայհոյել է, խոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը և կոտրել հիվանդասենյակի ու ճաշարանի դռների ապակիները:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 00.55-ին, Էդգար Յ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: