Բաժիններ՝

ՄԱԿ-ը կոչ է արել անհետաձգելի միջոցներ ձեռնարկել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարելու համար

Պետություններն ու ընկերությունները անբավարար ջանքեր են գործադրում Փարիզի համաձայնագրի շրջանակներում կլիմայի փոփոխությունների դեմ պայքարելու համար: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (ՅՈւՆԵՊ) «Արտանետումների մակարդակում տեղ գտած խզումների մասին» զեկույցում:

Եթե պետություններն ու ընկերությունները ողջ ծավալով կատարեն վնասակար արտանետումների դեմ պայքարի գծով իրենց խոստումները, աշխարհում ջերմաստիճանը մինչեւ 2100 թվականը կբարձրանա ըստ Ցելսիումի 3 աստիճանով, ասված է զեկույցում: Միեւնույն ժամանակ, Փարիզի համաձայնագրի նպատակներից մեկը ջերմաստիճանի աճի պահպանումն է 2 աստիճանից ցածր մակարդակի վրա: «Փարիզի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց մենք դեռեւս բավարար ջանքեր չենք գործադրում հարյուր միլիոնավոր մարդկանց ապերջանիկ ապագայից փրկելու համար»,-հայտարարել է ՅՈւՆԵՊ-ի ղեկավար Էրիկ Սոլհեյմը:

Ինչպես նշել են զեկույցի հեղինակները, պետություններից կպահանջվի անհամեմատ ավելի մեծ ջանքեր ներդնել 2020 թվականին, երբ վերանայվելու են վնասակար արտանետումների վերաբերյալ պետությունների պարտավորությունները: Եթե ԱՄՆ-ը համաձայնագրից դուրս գալու իր մտադրությունը պահպանի մինչեւ 2020 թվականը, «իրադրությունը կարող է էլ ավելի վատթարանալ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս