
ԱՀԿ-ում պատմել են հեպատիտ C-ի բուժման ռեկորդի մասին

2015-2016 թվականներին ռեկորդային 3 միլիոն մարդ է բուժում ստացել հեպատիտ C-ից ու եւս 4,5 միլիոնն սկսել էերկարաժամկետ բուժումը հեպատիտ B-ից:
Այդ մասին հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ): ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ 2016 թվականին 1,76 միլիոն մարդ առաջին անգամ բուժում է ստացել հեպատիտ C-ից, 2015 թվականի 1,1 միլիոնի համեմատությամբ:
Նաեւ 2016 թվականին հեպատիտ B-ից երկարաժամկետ բուժում է սկսել 2,8 միլիոն մարդ: 2015 թվականին նրանց թիվը 1,7 միլիոն էր: Ըստ որում ԱՀԿ-ում հուսով են, որ գլոբալ առումով կմեծանա նրանց թիվը, որվքեր բուժում կստանան հեպատիտից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: