Բաժիններ՝

8 մթերք, որոնք ոչ մի դեպքում չի կարելի տաքացնել միկրոալիքային վառարանում

Marketium.ru-ն գրում է, որ միկրոալիքային վառարանում տաքացնելու դեպքում մի խումբ մթերքներ կորցնում են օգտակար հատկությունները։ Կայքը ներկայացրել է 8 մթերք, որոնք խորհուրդ չի տրվում տաքացնել միկրոալիքային վառարանում։

Մարգարին և կարագ։ Հալեցնելու դեպքում կարագը կորցնում է իր սպիտակուցային արժեքը։

Կաթ։ Միկրոալիքային վառարանում տաքացնելու դեպքում կաթի սննդարար նյութերի կեսը վերանում է, ամբողջությամբ վերանում է B12 վիտամինը։

Կարդացեք նաև

Ծնեբեկ։ Միկրոալիքային վառարանում տաքացնելու դեպքում ծնեբեկի համը լավանում է, բայց այն կորցնում է սպիտակուցային արժեքը։

4. Եգիպտացորեն։ Միկրոալիքային վառարանում տաքացնելու դեպքում եգիպտացորենը 35 տոկոսով կորցնում է ազատ ռադիկալների դեմ պայքարելու կարողությունը։

Բրոկոլի։ Այս մթերքն ամենաշատն է տուժում միկրոալիքային վառարանի ազդեցության արդյունքում։ Բրոկոլին հրաշալի հակաօքսիդանտ է, բայց միկրոալիքային վառարանում տաքացնելու դեպքում այն կորցնում է այդ հատկությունների 97 տոկոսը։

Բրինձ։ Բինձը ևս գերադասելի է տաքացնել սովորական տարայում, հակառակ դեպքում այն կորցնում է օգտակար հատկությունները։

Նարինջ։ Որոշ դեպքերում մարդիկ նարնջի հյութը տաքացնում են միկրոալիքային վառարանում։ Այդ դեպքում նարինջն ամբողջությամբ կորցնում է վիտամին C-ն։

Սխտոր։ Ընդամենը մեկ րոպե միկրոալիքային վառարանում մնալու դեպքում սխտորն ամբողջությամբ կորցնում է իր հատկությունները։ Ավելին, այն կոնցերոգեն է դառնում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս