Բաժիններ՝

Նաոմի Քեմփբելը Հելոուինին կոկոշնիկ է դրել և լողազգեստ հագել

Գերմոդել Նաոմի Քեմփբելը եւ այլ հայտնիներ Instagram սոցիալական ցանցում հրապարակել են իրենց լուսանկարները Հելոուինի համար կառնավալային զգեստներով: Այդ մասին հայտնել է Vogue-ը:

Նաոմի Քեմփբելն ընտրել է զանգվածեղ «կոկոշնիկ» եւ կաբարեի լողազգեստ՝ նախշակարված փայլազարդերով, մոդել Նյադաք ,Duckieե Թոտը զգեստավորվել է Կլեոպատրայի ձեւով, իսկ Jo Malone London բրենդի դեսպան մոդել Փոպի Դելեվինը՝ նախնադարյան վայրի կնոջ ձեւով՝ փաթաթված մորթիներով:

Ֆոտոմոդել եւ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներկայացել է երգչուհի Շերի կերպարով, դերասանուհի եւ մոդել Էմիլի Ռատակովսկին գերադասել է հավերժահարսի բաց մանուշակագույն կեղծամը եւ ցանցկեն գլխանոցը, իսկ մոդել Կառլի Կլոսը՝ գիշերային ակումբի աստղի զգեստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031