
Շախմատի կանանց թիմը հաղթեց Սերբիային. Եվրոպայի առաջնություն

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնությունում հաղթել է Սերբիային:
Եվրոպայի թիմային առաջնության Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցը Սերբիան էր: Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը: Մարիա Կուրսովան պարտություն կրեց: Հայաստան-Սերբիա՝ 3:1:
Խաղային օրերն են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը և նոյեմբերի 3-6-ը: Նոյեմբերի 2-ը հանգստյան օր է: 1-8-րդ տուրերի ﬔկնարկը կտրվի Երևանի ժամանակով 17:00-ին, վերջին տուրինը՝ 15:00-ին: