
Նեյմարը դժգոհ է Էմերիից և զղջում է, որ «Բարսելոնայից» տեղափոխել է ՊՍԺ

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ հղում կատարելով կատալոնական betevé հեռուստաալիքով հեռարձակվող La Porteria ծրագրին, բրազիլացի հարձակվող Նեյմարը դժգոհ է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի աշխատանքի մեթոդներից և զղջում է, որ հեռացել է «Բարսելոնայից»:
Աղբյուրը նշում է, որ Նեյմարը, ինչպես նաև իր մոտակա շրջապատը, մինչև հիմա չեն ադապտացվել Փարիզում, և բրազիլացին իրեն հարմարավետ չի զգում նոր տեղում: 25-ամյա հարձակվողը կարոտում է «Բարսելոնայի» կյանքին:
Նեյմարը նախօրեին այցելել է «Բարսելոնա» և Ինստագրամում տեղադրել է իր նախկին թիմակիցներ Լիոնել Մեսսիի և Լուս Սուարեսի ընկերակցությամբ լուսանկար: Մեկ շաբաթ առաջ հաղորդվել էր, որ Նեյմարը ՊՍԺ-ի մարզման ժամանակ վիճել է Ունայի Էմերիի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը