
Հոլիվուդյան դերասաններին ու Ջասթին Բիբերին զուգել են գեյշաների նմանությամբ

Weibo չինական սոցիալական ցանցի օգտատերերը նշանավոր դերասաններին եւ կանադացի երգիչ Ջասթին Բիբերին կանանց ավանդական չինական հագուստ են հագցրել: Ֆոտոշոփի օգնությամբ արված նկարները հայտնվել են 9gag-ի Instagram-օգտահաշվում։
«Հայտնի տղամարդիկ Ցիների դինաստիայի ժամանակների «չին գեղեցկուհիների» դերում: Նրանցից ո՞րն է ավելի ձեր ճաշակով»,-բաժանորդներից հետաքրքրվել են ադմինիստրատորները:
«Չին գեղեցկուհիների» թվում են հայտնվել Բենեդիկտ Քամբերբեթչը, Թոմ Հիդլսթոնը, Օռլանդո Բլումը, Ջեյմս Մաքեվոյը, Ջոզեֆ Գորդոն-Լեւիթը եւ Բիբերը: Մեկ օրից պակաս ժամանակում հրապարակումը հավաքել է ավելի քան 370 հազար լայք եւ օգտատերերի բազմաթիվ մեկնաբանություններ: «Իսկ ի՞նչ է այստեղ կորցրել Բիբերը»,-հետաքրքրվել են նրանք:
9gag-ի բաժանորդների մեծ մասը համաձայնել է, որ բոլոր տղամարդկանց էլ սազել է «տարօրինակ չինացի գեյշաների հանդերձանքը»: «Բենեդիկտը բոլոր հագուստներով էր հիանալի տեսք ունի»,-կարծիք է հայտնել Բենեդիկտ Քամբերբեթչի երկրպագուներից մեկը։