Բաժիններ՝

Աղվան Հովսեփյանի հրամանը` ՔԿ որակավորման հանձնաժողովի նախագահ և անդամներ նշանակելու մասին

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրաման է ստորագրել Որակավորման հանձնաժողովի անդամների նշանակման մասին։ Ըստ այդմ՝ հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանը։

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով՝

Հրամայում եմ՝

1. Նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի անդամներին հետևյալ կազմով՝

Հանձնաժողովի նախագահ` Գրիգորյան Հայկ Մկրտչի` Հայաստանի Հանրապետության քննչականկոմիտեի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ,
իրավաբանական գիտությունների թեկնածու

Հանձնաժողովի անդամներ` Ջանազյան Վաղինակ Հրաչիկի` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր
վարչության պետի տեղակալ

Սարգսյան Գրիգոր Մկրտչի` Հայաստանի Հանրապետության քննչական
կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության պետ,
իրավաբանական գիտությունների թեկնածու

Ղուկասյան Հրայր Համլետի` Հայաստանի Հանրապետության քննչական
կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության պետի տեղակալ

Ստեփանյան Հովհաննես Միքայելի` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Սաֆարյան Գառնիկ Հրաչիկի` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Ստեփանյան Վահե Վարդանի` Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Ծաղիկյան Ստեփան Շանթի` Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր (համաձայնությամբ)

2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի անդամներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին»,- ասված է հրամանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս