Վթար «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում. կա արգելափակված քաղաքացի

Հոկտեմբերի 27-ին, ժամը 19:05-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Առինջ գյուղի Բ թաղամասի 8-րդ փողոցի թիվ 9 հասցեում գտնվող հյուրանոցի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի 09 SO 849 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1963 թ. ծնված Գ. Չ.) բախվել է արգելապատնեշին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս