
«Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ է նշանակվել ֆրանսիացի Կլոդ Պյուելը

Անգլիական «Լեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին: Ինչպես հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը, «Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Կլոդ Պյուելը: Նա ակումբի հետ երեք տարվա պայմանագիր է կնքել:
Կլոդ Պյուելն իր պարտականությունների կատարմանը կանցնի Պրեﬕեր լիգայի շրջանակում «Էվերթոնի» դեմ առաջիկա խաղում:
«Լեսթեր Սիթիի» ղեկավարությունն ավելի վաղ պաշտոնանկ էր արել թիﬕ գլխավոր մարզիչ Քրեյգ Շեքսպիրին, ով թիﬕ գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր Կլաուդիո Ռանիերիի հեռանալուց հետո:
Կլոդ Պյուլեը մարզչական կարիերան սկսել է «Մոնակոյից»: 2000թ. նրա գլխավորությամբ «Մոնակոն» նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը: Այնուհետև նա գլխավորել է այնպիսի հայտնի թիﬔր, ինչպիսիք են՝ «Լիլը», «Լիոնը» և «Նիցցան» Ֆրանսիացի մասնագետը նախորդ մրցաշրջանում գլխավորում էր «Սաթութեմփթոնը», որը նրա գլխավորությամբ Պրեﬕեր լիգայում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: