
«Մանչեսթեր Յունայթեդը», «Բարսելոնան» և «Ռեալն» ընդգրկվել են աշխարհի աﬔնաթանկ բրենդների տասնյակում

Forbes հանդեսը հրապարակել է սպորտային ակումբների շրջանում աﬔնաթանկ բրենդների վարկանիշային աղյուսակը: Այդ ցանկում առաջին տեղը զբաղեցրել է ԱՄՆ ազգային ֆուտբոլային լիգայում հանդես եկող «Դալլաս Կովբոյզ» ակումբը: Այս բրենդը գնահատվում է 896 մլն դոլար:
Երկրորդ տեղն է զբաղեցրել նույն լիգայում ելույթ ունեցող «Նյու-Յորք Հանքիզը» (688 մլն դոլար), երրորդը՝ «Լեյքերսը» (595):
ԱՄՆ չներկայացնող ակումբներից ﬕայն ֆուտբոլայիններն են ընդգրկվել ցանկում՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (564 մլն), իսպանական «Բարսելոնան» (537) և «Ռեալը» (510):