Բաժիններ՝

«Բենզեման Ռոնալդոյի և Զիդանի խառնուրդն է». Պերես

Վերջին շրջանում ակտիվ քննարկվում է այն, որ Քարիմ Բենզեման գերագնահատված ֆուտբոլիստ է և վերջին երկու մրցաշրջաններում չի խաղում իր մակարդակում: Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Բենզեմայի գերագնահատված լինելու մասին:

Չեմպիոնների լիգայում «Տոտենհեմի» հետ խաղում Բենզեման կարող էր գոլ խփել նվազագույնը 2 անգամ: Բենզեմայի՝ 2 հրաշալի պահերը կորցնելուց հետո, հայտնի վերլուծաբան և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինկերը չի կարողացել զսպել զայրույթը՝ բացականչելով, որ Բենզեման գերագնահատված է: Երբ Լինկերին ասել են, որ պահեր իրականացնելը Բենզեմայի համար չէ, և նա տակտիկապես ուժեղ ֆուտբոլիստ է, Լինկերը հեգնել է, որ պահեր չիրացնելն այն հատկությունը չէ, որով հարձակվողը պետք է հպարտանա:

Marca պարբերականն արդեն հարցում է անցկացնում իր ընթերցողների շրջանում: Առայժմ ընթերցողների 81 տոկոսը կարծում է, որ Բենզեման գերագնահատված է: Պերեսն այս մասին խոսելիս նշել է, որ Բենզեման շատ նվիրված է իր ակումբին և ինքն իրենից շատ բան է պահանջում:

Պերեսը չի հակադարձել Լինկերին, սակայն նշել է, որ իր համար միևնույն է, թե ինչ են խոսում մարդիկ: «Չի կարելի ֆուտբոլիստին դատել միայն խփած գոլերով, պետք է հաշվի առնել նաև պահերը: Բենզեման Զիդանի և Ռոնալդոյի խառուրդն է: Նա հարվածում է Ռոնալդոյի նման և վարվում գնդակի հետ, ինչպես Զիդանը»,- նշել է Պերեսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս