Ռոնալդուն և Մեսսին երբեք չեն քվեարկում իրար օգտին. Ինչպե՞ս են քվեարկել նրանք 2010-ից
Ռոնալդուն ճանաչվեց ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ: Սա անակնկալ չէր, քանի որ Ռոնալդուն ֆավորիտ էր: Արդյունքների ամփոփումից հետո հայտնի դարձավ, թե ինչպես են քվեարկել ֆուտբոլիստները:
Հետաքրքիր է, որ Մեսսին և Ռոնալդուն երբեք չեն քվեարկել իրար օգտին: Ներկայացնում ենք, թե ինչպես են քվեարկել մրցանակի երկու հիմնական հավակնորդները 2010-ից սկսած:
Ռոնալդու
2010-Խավի, Կասիլիաս, Սնեյդեր
2011-չի քվեարկել
2012-չի քվեարկել
2013-Ֆալկաո, Բեյլ, Օզիլ
2014-Սերխիո Ռամոս, Բեյլ, Բենզեմա
2015-Բենզեմա, Խամես Ռոդրիգես, Բեյլ
2016-Բեյլ, Մոդրիչ, Սերխիո Ռամոս
2017-Մոդրիչ, Սերխիո Ռամոս, Մարսելո
Մեսսի
2010-չի քվեարկել
2011-Խավի, Ինիեստա, Ագուերա
2012-Ինիեստա, Խավի, Ագուերա
2013-Ինիեստա, Խավի, Նեյմար
2014-Դի Մարիա, Ինիեստա, Մասկերանո
2015-Լուիս Սուարես, Նեյմար, Ինիեստա
2016-Լուիս Սուարես, Նեյմար, Ինիեստա
2017-Լուիս Սուարես, Ինիեստա, Նեյմար
Նշենք, որ առաջին տեղը ստանում է 5 միավոր, երկրորդը՝ 3, երրորդը՝ 1:
Հետաքրքրիր փաստեր Մեսսիի և Ռոնալդու քվեարկությունից
– Նրանք երբեք չեն քվեարկել իրար օգտին
– Ռոնալդուն միայն մեկ անգամ է եռյակում ընդգրկել «Բարսելոնայի» ֆուտբոլիստի՝ Խավիին
– Մեսսին երբեք չի քվեարկել «Ռեալի» ֆուտբոլիստի
– Ռոնալդուն միայն երեք անգամ է քվեարկել ոչ «Ռեալի» ֆուտբոլիստի
– Մեսսին 4 անգամ է ընտրել ֆուտբոլիստի, որը կատալոնական ակումբից չէ
– Մեսսին 2010-ից սկսած միշտ ընտրել է Ինիեստային
– Ի տարբերություն Մեսսիի, ով 4 անգամ ընտրել է արգենտինացի ֆուտբոլիստի, Ռոնալդուն երբեք չի քվեարկել պորտուգալացիների
– 2010-ին Մեսսին չի քվեարկել, քանի որ Արգենտինայի ամբողջ հավաքականը հրաժարվել է քվեարկել
– 2011-ին Ռոնալդուն չքվեարկեց, քանի որ այդ ժամանակ դեռ հավաքականի ավագը չէր, իսկ 2012-ին չքվեարկեց, քանի որ վնասվածք ուներ և հավաքականի ճամբարում չէր:
Սիրարփի Աղաբաբյան